Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Իրավունքների առումով վաղուց թաղվել ենք ֆեոդալական միջնադարում

Իրավունքների առումով վաղուց թաղվել ենք ֆեոդալական միջնադարում
14.05.2024 | 13:17

Մինչև 2018 թիվը գրանտակերները վճարվել են խոսելու համար։ Ամեն ծառ ու թփի, ամեն շուն ու կատվի իրավունքները աղաղակելու համար։ Հիմա դրանք նույնչափ և ավելի վճարվում են պապանձվելու, ոչ մի ծպտուն չհանելու համար։ Կարծում եք՝ Արևմուտքը չի՞ տեսնում, որ իրավունքների առումով վաղուց թաղվել ենք ֆեոդալական միջնադարում։ Էն էլ ո՛նց է տեսնում։ Բայց դա ներքին, հրապարակման ոչ ենթակա վիճակագրություն է, որը երբեմն-երբեմն դայաղ են անում այստեղի փթիրախմբին՝ ուզածները մինչև վերջ ստանալու համար։ Համատարած բռնաբարվող իրավունքների պաշտպանության ողջ բեռը մնաց մի քանի փաստաբանի ուսերին, որոնք դեռ շարունակում են պատվով պայքարել։ Եվ եթե երբևէ գան բարեհաճ ժամանակներ, ու գնահատելու լինենք հանրության տարբեր ոլորտների կեցվածքը, գնահատանքի խոսք ասելու ենք, թերևս, միայն փաստաբանների հասցեին։

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 3320

Մեկնաբանություններ